• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Ես «Չելսին» ավելի լավը դարձրի»

Ռաֆայել ԲենիտեսԻսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ մրցաշրջանի ավարտին «Չելսին» ավելի ուժեղ կլինի, քան անցած նոյեմբերին, երբ ինքը ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը:

«Չելսին» նվաճել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր և դեռ շարունակում է պայքարը լավագույն քառյակի համար:

-Ես վստահ եմ, որ թողնելու եմ մի քանի լավ խաղացողների, որոնք մեծ փորձ ունեն: Նրանց ձեռքբերման համար ինձ չեն գովի, քանի որ նրանք այստեղ էին, երբ ես եկա: Նրանցից ոմանք շատ երիտասարդ են և կարող են ավելի լավը դառնալ:

Այժմ թիմը հավասարակշռվել է: Ֆուտբոլիստները գոհ են մարզումներից և մեր աշխատանքից: Ես համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում նրանք ավելի լավ կխաղան:

«Չելսին» անցած մրցաշրջանը ավարտեց 6-րդ հորիզոնականում և մոտ 20 միավոր հետ էր երկու առաջատարներից: Ճիշտ է, ընթացիկ մրցաշրջանում բավական հետ ենք «Յունայթեդից», սակայն մեծ չէ «Սիթիի» հետ տարբերությունը: Եթե նոր ֆուտբոլիստներ հրավիրվեն ակումբ, ապա ավելի մոտ կլինեն առաջատարներին,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր