• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Ջոն Թերրին արատավոր շրջանում է»

Ջոն Թերրի«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ թիմի ավագ Ջոն Թերրին «արատավոր շրջանում» է գտնվում: Ֆուտբոլիստը ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ խաղային կանոնավոր պրակտիկայի ծնկի վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ Թերրին ծնկի լուրջ վնասվածքը ստացել էր դեռ նոյեմբերին: Վերջերս նա դուրս գրվեց հիվանդանոցից, սակայն ոչ միշտ է հայտնվում դաշտում:

Երեկ Եվրոպա Լիգայի շրջանակներում «Չելսին» հյուրընկալվեց «Սպարտային», և երկրպագուները սպասում էին, որ Թերրին դաշտ դուրս կգա: Մինչդեռ Բենիտեսը որոշեց չվտանգել խաղացողին, որը վերջերս ոչ կանոնավոր է մարզվում:

-Անցած շաբաթ նրա մոտ ռեցիդիվ եղավ: Այնուհետև նա լավացավ և վերադարձավ մարզումներին առանց որևէ տհաճ սենսացիայի: Սակայն մենք պետք է վերահսկենք իրավիճակը: Նա պետք է ավելի շատ մարզվի թիմի հետ և այդ ժամանակ նա ավելի մեծ հնարավորություն կունենա՝ խաղային ժամանակ ստանալու:

Արատավոր շրջան է: Եթե նա չի խաղում, ապա չի կարող բարելավել իր խաղային մարզավիճակը: Եթե նա չկարողանա մարզվել թիմի հետ, ապա չի կարող բարելավել իր ֆիզիկական մարզավիճակը: Պետք է վերահսկել իրավիճակը, սակայն ներկա պահին եթե Կեհիլն ու Իվանովիչը շարունակեն միասին հաջող հանդես գալ, ապա մենք կշարունակենք հաղթել,- հայտնել է Բենիտեսը: The Guardian