• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեդինգը» բանակցություններ է վարում Դի Կանիոյի հետ

Պաոլո Դի ԿանիոDaily Mirror-ի հաղորդմամբ, «Ռեդինգի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնը կարող է զբաղեցնել «Սուիդոն Թաունի» նախկին մարզիչ Պաոլո Դի Կանիոն:

Հիշեցնենք, որ երեկ «Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը որոշեց հեռացնել Բրայան Մակդերմոտտին: Որոշումը կայացվեց «Աստոն Վիլլայից» կրած պարտությունից հետո:

Այս պահին ակումբի ղեկավարությունը նոր մարզիչ է փնտրում: Լուրերի համաձայն ակումբը բանակցություններ է վարում «Սուիդոն Թաունի» նախկին մարզիչ Դի Կանիոյի հետ:

Նշենք, որ թեկնածուների թվում է նաև «Վեստ Հեմի» և «Չարլթոնի» նախկին մարզիչ Ալան Կերբիշլին:

Բացի դա, ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Մակդերմոտտի հետ ակումբը լքել է նրա օգնական Նայջել Գիբսը: Ամենայն հավանականությամբ շաբաթ օրը թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կխաղա ակադեմիայի մարզիչ Իմոն Դոլանի գլխավորությամբ: