• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեդինգը» բանակցում է Գուստավո Պոյետի հետ

Գուստաֆո Պոյետ«Բրայթոնը» թույլատրել է «Ռեդինգին» բանակցություններ սկսել իր գլխավոր մարզիչ Գուս Պոյետի հետ:

«Ռեդինգը» մինչև հիմա նոր մարզիչ է փնտրում, ով կկարողանա ակումբին պահել Պրեմիեր Լիգայում: Հիշեցնենք, որ այս պահին ակումբը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Ռեդինգի» ցուցակում երեք մասնագետներ են՝ «Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն, «Սաութհեմպտոնի» նախկին մարզիչ Նայջլ Ադկինսը և «Բրայթոնի» ներկայիս մարզիչ Գուստավո Պոյետը:

Այժմ հայտնի է դարձել, որ «Ռեդինգը» Պոյետի հետ բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ թույլտվությունը ստացել է «Բրայթոնից»: Բուքմեյքերները անգամ խաղադրույք են ընդունում «Ռեդինգի» հաջորդ մարզչի հետ կապված: