• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապը իրեն զգում է ինչպես կյանքի ամենածանր պարտությունից հետո

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ «Ուիգանի» հետ 1:1 հաշվով խաղից հետո իրեն զգում է ինչպես կյանքի վատագույն պարտությունից հետո:

«Լոֆտուս Ռոուդում» կիրակի կայացած հանդիպումը բավական բարդ ստացվեց: «Ռեյնջերները» դեռ առաջին խաղակեսում մնացին 10 ֆուտբոլիստով, երբ կարմիր քարտով հեռացվեց Բոբբի Զամորան: Սակայն նրանք կարողացան հավաքվել և անգամ թվային առավելության ունեցող հակառակորդի դեմ արժանի պայքար մղել: Ռեդնապի սաները 85-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Հիանալի գոլի հեղինակ դարձավ Լոիկ Ռեմին:

Սակայն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին «Ուիգանը» կարողացավ խուսափել պարտությունից: Հիմնական մրցակինցներից մեկի հետ կարևոր երկու միավորի կորուստը հոգաբանական լուրջ հարված էր Ռեդնապի համար:

-Այնպիսի տպավորություն է, ինչպես կյանքի վատագույն պարտությունից հետո: Չգիտեմ, թե ինչով կարող ենք մեզ խրախուսել:

Կարծում եմ՝ սա ֆուտբոլում իմ ստացած ամենածանր հարվածն էր: Նրանք արժանի չէին այդ գոլին: Կարծում եմ՝ մենք պետք է երեք միավոր վաստակեինք:

Եթե այսօր մենք երեք միավոր վաստակեինք, ապա հիանալի հնարավորություն կլիներ պահպահելու տեղը Պրեմիեր Լիգայում,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր