«Տոտտենհեմի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը կարծում է, որ Դանիել Լևիի պատճառով Մադրիդի «Ռեալի» համար շատ դժվար կլինի գնել Գարեթ Բեյլին:
Ինչպես հայտնի է, իսպանական ակումբն ուելսցի վինգերի համար 86 մլն ֆունտ է առաջարկել, սակայն «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին ցանկանում է իր ֆուտբոլիստի համար 100 մլն ֆունտ ստանալ:
Ռեդնապի կարծիքով, ով նախկինում աշխատել է Sky Sports-ում որպես ֆուտոբլային փորձագետ, Բեյլը բարձր է «Տոտտենհեմի» մակարդակից և պետք է տեղափոխվի «Ռեալ»: Սակայն, ինչպես մտածում է Ջեյմին, գործարքը շատ բարդ կլինի Լևիի պատճառով:
-Ես ցավում եմ «Ռեալի» ղեկավարների համար, քանի որ նրանք գործ ունեն Լևիի հետ: Նա կարող է մինչև վերջին ֆունտը ստանալ ցանկացած տրանսֆերից:
Այժմ «Տոտտենհեմը» ցանկանում է կատարել իր աշխատանքը և հետո վաճառել Բեյլին: Դանիելը լավ գիտի, որ եթե այժմ վաճառի Բեյլին և նոր բանակցություններ սկսի այլ ֆուտբոլիստներ գնելու համար, ապա իր վրա ճնշումը մեծ կլինի: Սա նման է պոկեր խաղին և Դանիելը քաղաքի լավագույն խաղացողն է:
Ես հավատում եմ, որ տեղափոխությունը տեղի կունենա, քանի որ Բեյլը ցանկանում է հեռանալ: Ես խոսել եմ «Տոտտենհեմի» ֆուտբոլիստների հետ և նրանք ասել են, որ Բեյլը փոխվել է իր վերաբերմունքն ակումբի նկատմամբ: Կարծում եմ՝ Գարեթն էլ է գիտակցում, որ այսպիսի հնարավորություն կյանքում երկրորդ անգամ չի ստանա,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: