«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդայլը վստահեցրել է, որ իր թիմակից և հայրենակից՝ Բուկայո Սական, չի վախենում Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում 11 մետրանոց իրականացնելուց։
Իտալիայի դեմ Եվրո-2020-ի եզրափակչում Սական էր, ով 11 մետրանոց հարվածաշարում վճռական սխալը թույլ տվեց, որից հետո սոցցանցերում ռասիստական վիրավորանքների տարապ ուղղեց դեպի իր անձը։
Այդ ժամանակից ի վեր Բուկայոն 11 մետրանոց նշակետից չի վրիպել՝ տխրեցնելով «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Լիվերպուլին», ուստի Ռեմսդայլը վստահում է իր խաղընկերոջը։
«Արդյո՞ք ես զգում եմ, որ Սական պատրաստ է 11 մետրանոցներ իրացնել Անգլիայի հավաքականում: Լիովին»:
«Կարծում եմ, որ նա հասկացավ, որ դա ուղղակի դժբախտ պատահար էր, և հաջորդ անգամ չի վարանի, քանի որ դա իր էության մեջ չկա: Նա գիտի, թե ինչ է դա, ուստի հաջորդ անգամ նա հուսով է, որ 11 մետրանոցը կիրացնի»: Ռեմսդայլի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը: