• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիկի Լամբերտ. «Յունայթեդի» հետ կպայքարենք յոթերորդ տեղի համար»

Ռիկի Լամբերտ«Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտը հայտնել է, որ իրենց թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կպայքարի Պրեմիեր Լիգայի 7-րդ տեղի համար:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանը բավական հետաքրքիր է ստացվել, և միայն այս առաջնության երկու ակումբ են կորցրել մրցաշարային մոտիվացիան: Դրանք են «Նյուքասլ Յունայթեդը» և «Սաութհեմպտոնը»:

Սակայն 32-ամյա Լամբերտը, ում անվան դիմաց 9 գնդակ կա, իր համար մոտիվացիա է գտել և իր թիմակիցներին կոչ է անում մրցաշարային աղյուսակում շրջանցել գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:

-Եթե մրցաշրջանի արդյունքում կարողանանք «Մանչեսթեր Յունայթեդից» բարձր հորիզոնական զբաղեցնել, ապա այս մրցաշրջանը մեզ համար հատուկ կարելի է համարել: Նախորդ մրցաշրջանում մենք ութերորդն էինք, դրա համար այս անգամ պայքարում ենք յոթերորդ տեղի համար: Յոթերորդ տեղից հետո կպայքարենք վեցերորդ տեղի համար,- BBC-ին հայտնել է Լամբերտը: