• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիո Ֆերդինանդը ցանկանում է տիտղոսների քանակով շրջանցել Գիգգսին

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ ցանկանում է լինել իր թիմի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:

Ոչ շատ վաղ, Ռիոն «Յունայթեդի» հետ նվաճեց իր համար հերթական չեմպիոնական տիտղոսը: 34-ամյա Ֆերդինանդը չի ցանկանում այսքանով սահմանափակվել և հայտնել է, որ մտադիր է դառնալ իր ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:

Սակայն, որպեսզի դա իրականանա, նա պետք է ավելի շատ մրցանակ ունենա, քան իր թիմակից Ռայան Գիգգսը, ով «Յունայթեդում» մասնակցել է ավելի քան 900 հանդիպման և նվաճել 32 տիտղոս:

-Ես դեռ գոհ չեմ այն հաղթանակներից, որ ունեցել եմ, քանի որ նայում եմ շուրջս և տեսնում, որ կան ֆուտբոլիստներ, ում մրցանակներն ավելի շատ են:

Բոլորը համեմատվում են լավագույնների հետ: Դա այն է, ինչ ես արել եմ այստեղ տեղափոխվելու օրվանից: Ես տեսնում եմ շուրջս և եթե նրանք ավելին ունեն, քան ես, ապա ես նույնպես ցանկանում եմ դա ունենալ:

Ես մշտապես իմ առջև նպատակ եմ դնում: Ես երբեք չեմ նստի և ասի, որ գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ֆերդինանդը: