• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիո Ֆերդինանդ․ «Վան Պերսին կարող է դառնալ «Յունայթեդի» լեգենդը»

Ռիո Ֆերդինադ Ռոբին Վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ իր թիմակից Ռոբին Վան Պերսին կարող է իր անունը գրել ակումբի պատմության մեջ:

«Օլդ Թրաֆորդում» իր առաջին մրցաշրջանում հոլանդացի ռմբարկուն 26 գոլի հեղինակ դարձավ, ինչն էլ «կարմիր սատանաներին» օգնեց հաղթել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը:

-Ռոբինը չի ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե նա եկավ, մեկ մրցաշրջան հաջող խաղաց և չի կարողանալու շարունակել դա:

Նա ցանկանում է դա անել մի քանի տարի և որ մարդիկ իրեն հենց այդպիսին հիշեն: Ռոբինը այն ֆուտբոլիստներից չէ, ովքեր փայլում են ու անհետանում: Նա դեռ երկար կշարունակի կատարել այդ դերը: Նա անում է այն, ինչ իրենից սպասում են: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: