• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինին Անգլիայի գավաթի եզրափակչում չի խաղացնելու Հարտին

Ջո Հարտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Անգլիայի գավաթի եզրափակչում դարպասապահ Ջո Հարտին թողնելու է պահեստայինների նստարանին:

Կիրակի օրը կայացած «Չելսիի» հետ կիսաեզրափակչում Մանչինին անսպասելի դաշտ հանեց դարպասապահ Կոստել Պանտիլիմոնին: Ռումինացին գոլ բաց թողեց Դեմբա Բայից, սակայն երկրորդ խաղակեսում մի քանի սեյվ կատարեց՝ հաղթանակ բերելով «քաղաքայիններին» (1:2):

Այժմ Մանչինին պատճառ չի տեսնում, թե ինչու չպետք է վստահի Պանտիլիմոնին նաև այս առաջնության եզրափակիչ փուլում:

-Պանտիլիմոնն այստեղ է, որ անի այն, ինչ արեց: Նա շատ լավ խաղաց: Այդպես էլ գիտեի, որ նա շատ լավ դարպասապահ է:

Նա կպաշտպանի դարպասը: Մենք չորս շաբաթ ունենք այս մասին մտածելու համար, սակայն կարծում եմ, որ նա եզրափակչում կխաղա: Կոստելը տքնաջան աշխատել է Ջո Հարտի ստվերում, և կարծում եմ, որ դա կարևոր է Ջոյի համար,- հայտնել է իտալացի մասնագետն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր