• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Այլևս չեմ կարող պատասխանել «Սիթիի» գլխավոր մարզչին փոխելու մասին հարցերին»

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ ամռանն իր պաշտոնը զբաղեցնելու է «Մալագայի» ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

 
-Գրո՜ղը տանի: Ես չեմ կարող շարունակ խոսել այդ մասին յուրաքանչյուր մամլո ասուլիսի ժամանակ: Լրագրողների համար նորմալ է ամեն անգամ այս մասին հարցնելը, սա ձեր աշխատանքն է: Սակայն ես այլևս չեմ կարող ամեն շաբաթ պատասխանել նախ ինձ փոխարինող մի մարզչի մասին հարցերին, հետո մյուս, իսկ հետո արդեն երրորդի մասին:

 
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եք դուք կարծում, որ «Մանչեսթեր Սիթիին» անհրաժեշտ է փոխել մարզչին: Ի՞նչ պատճառներով: 1.5 տարվա ընթացքում մենք նվաճել ենք 3 տիտղոս: Չեմ հասկանում, թե ինչու են նման խոսակցություններ հայտնվում:

 
Ես գործադիր տնօրենը և նախագահը չեմ: Այնպես որ եթե ցանկանում եք նման հարցեր տալ, ապա դրանք ուղղեք ղեկավարությանը:

 
Իմ պայմանագրի լրանալուն դեռ 4 տարի կա: Կարծում եմ, որ իմ աշխատանքը որակով եմ անում: Եվ ինձ «Մանչեսթեր Սիթիում» ամեն ինչ գոհացնում է,- ասել է իտալացի մասնագետը:

Հետաքրքիր փաստեր