• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Մենք «Յունայթեդից» վատը չենք»

Ռոբերտո Մանչինի«Տոտտենհեմից» կրած պարտությունից հետո (3:1) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ իրենք ապագա չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդից» վատը չեն:

Երեկ երեկոյան «քաղաքայինները» մոտ վեց րոպեում բաց թողեցին երեք գնդակ և «Ուայտ Հարթ Լեյնում» պարտվեցին «Տոտտենհեմին»: Այսպիսով «Սիթին» միայն մոտեցրեց չեմպիոնական տիտղոսը «Յունայթեդին» փոխանցելու պահը:

Արդեն այսօր երեկոյան «Յունայթեդը» կարող է նվաճել տիտղոսը, եթե սեփական հարկի տակ հաղթի «Աստոն Վիլլային»: Մինչդեռ Մանչինին չի կարծում, որ իր թիմը ինչ-որ բանով զիջում է Պրեմիեր Լիգայի ներկայիս առաջատարին:

-Չեմպիոնական մրցավազքը մեզ համար ավարտվել է 3-4 շաբաթ առաջ: Նրանք մեզնից լավը չեն, սակայն արժանի էին տիտղոսի, որովհետև մենք չափից շատ միավորներ կորցրինք այնպիսի խաղերում, որտեղ արժանի չէինք պարտության:

Սակայն «Յունայթեդը» հաղթեց բազմաթիվ խաղեր անընդմեջ՝ խփելով գոլեր, և նրանք արժանի էին նվաճելու այս տիտղոսը,- հայտնել է Մանչինին: Manchester Evening News

Հետաքրքիր փաստեր