«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում թույլ կտա նախագահին ուղեկցել թիմին «Ուեմբլի» մարզադաշտ:
Անցած հանգստյան օրերին «Ուիգանը» 0:3 հաշվով հաղթեց «Էվերթոնին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Միլուոլ» – «Բլեքբեռն» զույգի հաղթողի հետ:
Սպասվելիք հանդիպումը հատուկ է լինելու 76-ամյա Ուիլանի համար: 53 տարի առաջ Անգլիայի գավաթի եզրափակչում «Վուլվերհեմպտոնի» հետ խաղի ժամանակ Դեյվը, որն այդ ժամանակ խաղում էր «Բլեքբեռնի» կազմում, ծանր վնասվածք ստացավ: Դրանից հետո նա ստիպված էր ավարտել կարիերան և զբաղվել բիզնեսով:
-Ես դեռ այդ մասին չեմ խոսել նրա հետ: Եթե նա ցանկանա, իհարկե, թույլ կտամ նրան: Նախագահի շնորհիվ հնարավոր դարձավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Անհավանական պահ կլինի նրա համար, և նա արժանի է դրան,- հայտնել է Մարտինեսը: Daily Mail