• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մարտինեսը թույլ կտա նախագահին ուղեկցել թիմին «Ուեմբլի»

Դեյվ Ուիլան«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում թույլ կտա նախագահին ուղեկցել թիմին «Ուեմբլի» մարզադաշտ:

Անցած հանգստյան օրերին «Ուիգանը» 0:3 հաշվով հաղթեց «Էվերթոնին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Միլուոլ» – «Բլեքբեռն» զույգի հաղթողի հետ:

Սպասվելիք հանդիպումը հատուկ է լինելու 76-ամյա Ուիլանի համար: 53 տարի առաջ Անգլիայի գավաթի եզրափակչում «Վուլվերհեմպտոնի» հետ խաղի ժամանակ Դեյվը, որն այդ ժամանակ խաղում էր «Բլեքբեռնի» կազմում, ծանր վնասվածք ստացավ: Դրանից հետո նա ստիպված էր ավարտել կարիերան և զբաղվել բիզնեսով:

-Ես դեռ այդ մասին չեմ խոսել նրա հետ: Եթե նա ցանկանա, իհարկե, թույլ կտամ նրան: Նախագահի շնորհիվ հնարավոր դարձավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Անհավանական պահ կլինի նրա համար, և նա արժանի է դրան,- հայտնել է Մարտինեսը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր