• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտսոնը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի իր նպատակների ցանկում է ավելացրել «Լիվերպուլի» ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին:

Այս պահին «Ռեալը» պատրաստվում է բաժանվել Մենդիից, հետևաբար նորեկ է փնտրում պաշտպանության ձախ եզրի համար։

2019 թվականին «Լիոնից» 42 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո՝ Մենդին բաց թողեց այս մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով, որը ստիպեց «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին խաղացնել Էդուարդո Կամավինգային՝ որպես ձախ պաշտպան:

Կամավինգան լավ է հանդես եկել այս ժամանակավոր դիրքում, բայց տեսնում է իր ապագան կիսապաշտպանությունում՝ ձախ պաշտպանի դիրքը դարձնելով Մադրիդի «Ռեալի» ամառային տրանսֆերների առաջնահերթություններից մեկը, և Daily Mail-ն պնդում է, որ իսպանական գրանդը հետաքրքրվում է Ռոբերտսոնով:

Ռոբերտսոնը «Լիվերպուլի» առանցքային խաղացողներից է և գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: 40 միլիոն ֆունտ ստեռլինգ գնահատվող՝ 29 ամյա շոտլանդացին առայժմ ոչ մի ակնարկ չի արել, որ կարող է հեռանալ Էնֆիլդից: