«Բորնմութը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ձեռք է բերել «Ռոմայի» ձախ պաշտպան Մատիաս Վինյուին:
Վինյուի կիսասեզոնային վարձավճարը «Բորնմուտին» կարժենա 800 հազար ֆունտ: Բացի այդ, «բալերը» Մատիասին գնելու հնարավորություն ստացան առաջիկա ամռանը։
Ուրուգվայցի 25 ամյա ֆուտբոլիստը դառնում է Գարի Օ’Նիլի չորրորդ ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ դարպասապահ Դարեն Ռենդոլֆից, եզրային Դանգո Ուատարայից և հարձակվող Անտուան Սեմենյոյից հետո:
Նախկինում խաղալով իր հայրենի երկրում՝ Ուրուգվայում, ինչպես նաև Բրազիլիայում՝ Վինյուն 2021 թվականին տեղափոխվեց Եվրոպա և դարձավ Ժոզե Մոուրինյոյի առաջին ձեռքբերումներից մեկը «Ռոմայում»: Անցած մրցաշրջանում Մատիասն օգնեց հռոմեական թիմին հաղթել Կոնֆերենց Լիգայում: