«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է հաջորդ մրցաշրջանում էլ վարձավճարով հանդես գալ, սակայն ոչ «Վեստ Բրոմվիչում»:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա բելգիացին վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Բրոմվիչում»: Նա դարձել է արդեն 13 գոլի հեղինակ:
Daily Star պարբերականի հաղորդմամբ Լուկակուն վախենում է, որ կանոնավոր խաղային պրակտիկայի բացակայության պատճառով կարող է զրկվել Աշխարհի առաջնությանը մասնակցելուց: Միևնույն ժամանակ Ռոմելուն հասկանում է, որ իր համար «Չելսիում» դժվար է լինելու: Նախորդ մրցաշրջանում նա գործնականում մնաց պահեստայինների նստարանին: Այդ իսկ պատճառով բելգիացին նորից ցանկանում է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում:
Միևնույն ժամանակ Ռոմելուն բացառում է վերադարձը «Վեստ Բրոմվիչ»: Չնայած Լուկակուի ջանքերին՝ «Վեստ Բրոմվիչին» չի հաջողվի հայտնվել եվրոգավաթներում: Բելգիացին էլ ցանկանում է այս տեսանկյունից մի քայլ առաջ անել: