• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոնը հորդորում է Լեմպարդին մնալ Եվրոպայում

Ռոյ Հոջսոն և Ֆրենկ ԼեմպարդԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հույս ունի, որ կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կշարունակի կարիերան Եվրոպայում:

Ինչպես հայտնի է` Լեմպարդի պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է այս ամառ և «ազնվականները» չեն պատրաստվում երկարաձգել այն: Արդեն կա տեղեկություն այն մասին, որ Լեմպարդի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան ակումբները:

Անձամբ Հոջսոնը հորդորում է Լեմպարդին, որը երեկ հաղթական գնդակը խփեց Բրազիլիայի հետ խաղի ժամանակ (2:1), մնալ Եվրոպայում: Այսպիսով, ըստ մարզչի՝ ավելի հեշտ կլինի նրա խաղին հետևելը:

-Այսօր Ֆրենկը հիանալի խաղ անցկացրեց: Կարծում եմ՝ նրան կհաջողվի 100 խաղ անցկացնել հավաքականի կազմում:

Մեծ են հույսերս, որ նա կմնա Անգլիայում: Իհարկե, ես չպետք է քննարկեմ նրա ապագան «Չելսիի» հետ, որովհետև դա իմ գործը չէ: Բայց համոզված եմ, եթե «Չելսին» որոշի նրանից բաժանվել, ապա նա շատ այլ առաջարկներ կստանա:

Հուսամ՝ մենք հետագայում էլ կհետևենք նրա խաղին եթե ոչ Անգլիայում, ապա գոնե Եվրոպայում: Սա իմ խնդիրն ավելի կհեշտացնի:

Եթե նա հետևի Դևիդ Բեքհեմի օրինակին, ապա դա էականորեն կբարդացնի գործը: Մինչդեռ դա չի նշանակի, որ նրա կարիերան հավաքականում վերջացած է,- հայտնել է Հոջսոնը: Sky Sports