«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մոտ է իր ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն:
Պրեմիեր լիգայում իրենց տեղի մասին մտահոգությունները ստիպեցին «Փելեսի» ղեկավարներին աշխատանքից հեռացնել Պատրիկ Վիեյրային՝ նրա փոխարեն այդ պաշտոնը վստահելով իրենց նախկին մարզիչ Հոջսոնին:
75 ամյա անգլիացին պայմանագիր էր ստացել մինչև մրցաշրջանի ավարտը և ի սկզբանե համարվում էր ժամանակավոր մարզիչ։
Այնուամենայնիվ, Հոջսոնը պարզապես արտասովոր կերպով փոխակերպեց «արծիվներին», որոնք Պրեմիեր լիգայում ներկայումս 12-րդն են՝ 12 միավորով գերազանցելով անկման գոտու թիմերին:
Ըստ talkSPORT-ի՝ Հոջսոնն այժմ, ամենայն հավանականությամբ, կմնա «Փելեսում»: Սպասվում է, որ Պրեմիեր լիգայի պատմության ամենատարեց մարզիչը նոր մեկ ամյա պայմանագիր կկնքի: