Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ցանկանում է քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդի վերականգնողական ծրագիրը, նախքան նրան հավաքականի խաղերին հրավիրելը:
Վերականգնողական կուրսի առանձնահատկության պատճառով Ֆերդինանդը հրաժարվեց հավաքականի հրավերից՝ մասնակցելու 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Այնուամենայնիվ, չնայած այս ամենին՝ Ռիոն մեկնեց Քաթար, որպեսզի մեկնաբանի անգլիացիների խաղը Սան Մարինոյի դեմ:
Միևնույնն է՝ Ֆերդինանդը մտնում է Հոջսոնի ծրագրերի մեջ, ով դժվարություններ ունի պաշտպանությունում: Իհարկե, Ռիոյի մասնակցությունը հավաքականի կազմում կախված է այն բանից՝ արդյոք կողմերը համաձայնության կգան այդ վերականգողական կուրսի վերաբերյալ:
-Եթե նա պետք է ապագայում խաղա, ապա մեզ անհրաժեշտ է խոսել նրա ֆիթնես ծրագրի և ակումբի մասին:
Ես այլևս ավելացնելու ոչինչ չունեմ: Ավելի վաղ արդեն ասել եմ, որ չեմ ցանկանում քննարկել նրանց, ովքեր այս պահին ինձ հետ թիմում չեն,- հայտնել է Հոջսոնը: Sky Sports