Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարվել է մեկենաբանել պաշտպան Ռիո Ֆերդինանդի արարքը: Ֆուտբոլիստը օրեր առաջ մերժել էր հավաքականի հրավերը և այժմ մեկնել է Քաթար, որպեսզի մեկնաբանի անգլիացիների այսօրվա խաղը Սան Մարինոյի դեմ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ֆերդինանդը հրավիրվեց ազգային հավաքական: Մինչդեռ պարզ դարձավ, որ նա չի կարող հետաձգել մարզումների անհատական ծրագիրը:
Խոսելով Ռոջսոնի հետ՝ Ռիոն որոշեց հրաժարվել հրավերից և վերադարձավ ակումբ: Շուտով Ֆերդինանդը համաձայնվեց մեկնաբանել արաբական Al Jazeera հեռուստաընկերությամբ հեռարձակվող անգլիացիների խաղը Սան Մարինոյի դեմ: Հարկ է նշել, որ միայն թռիչքը տևելու է 15 ժամ:
Հոջսոնը ոչ մի բանում չի մեղադրել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին: Հերթական անգամ մասնագետը շեշտել է, որ ցանկանում է քննարկել միայն նրանց, ովքեր գտնվում են հավաքականի տրամադրության տակ:
-Չեմ պատրաստվում խառնվել խաղացողի և իր ակումբի գործերին: Կարծում եմ, որ հիմա լավագույն պահը չէ՝ քննարկելու Ռիոյին և այն, թե ինչ է տեղի ունեցել և տեղի կունենա ապագայում:
Ցանկանում եմ խոսել միայն այն խաղացողների մասին, ովքեր այս պահին ինձ հետ են: Իսկ ինչ Ֆերդինանդին է վերաբերվում, եկեք տեսնեք, թե ինչ կլինի հետագայում,- հայտնել է Հոջսոնը: The Independent