Եզրային հարձակվող Բուկայո Սական վնասվածք է ստացել «Սևիլիայի» դեմ խաղում:
Սական չորեքշաբթի երեկոյան Էմիրեյթսում կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր: Բուկայոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Սակայն, ի վերջո, 22 ամյա անգլիացին, ում նկատմամբ «Սևիլիայի» ֆուտբոլիստներն անընդհատ խախտում էին կանոնները, անհարմար վայրէջք կատարեց և փոխարինվեց։
«Իհարկե, ֆուտբոլը կոնտակտային խաղ է, և եզրայինները, ովքեր ցանկանում են հաղթել իրենց մրցակցին, կկատարեն խախտումներ: Ի վերջո, նա անհարմարություններ զգաց և չկարողացավ շարունակել խաղալ: Հուսով եմ, որ դա այնքան էլ լուրջ չէ, բայց ես շատ գոհ եմ նրա խաղից»:
«Դա ուղղակի կապտուկ է: Նա որոշակի անհարմարություններ կունենա, բայց հուսով եմ, որ նա շուտ կվերադառնա շարք»:
«Կարծում եմ, որ նա ընտելանում է իր նկատմամբ ցուցադրած կոշտ խաղին: Չեմ կարծում, որ նա կփոխի իր խաղաոճը: Կարծում եմ, որ ավելի լավ կլինի վարժվել դրան»,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: