Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ «Սթեյդիում օֆ Լայթ» մարզադաշտում, ուր տեղի «Սանդերլենդը» հյուրընկալել էր «Նորվիչ Սիթիին»:
Թիմերը չկարողացան որոշել հաղթողին: Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց Ուեսլի Հուլահանը, որից 4 րոպե հետո դաշտից հեռացվեց «Նորվիչի» դարպասապահ Մարկ Բաննը:
Առաջին խաղակեսի վերջում Քրեյգ Գարդները անվրեպ իրացնելով 11-մետրանոցը՝ վերականգնեց հաշվի հավասարությունը:
Գոլեր. Հուլահան՝ 26ր, Գարդներ՝ 40ր (11մ)
Հեռացում. Բանն՝ 30ր