Լոնդոնյան «Արսենալի» ղեկավարությունը մերժել է «Գալաթասարայի» առաջարկը:
Թուրքական ակումբը Անդրե Սանթոսի համար առաջարկել էր 2.5 մլն ֆունտ, որը և մերժվել է: «Զինագործները» մտադիր են վաճառել բրազիլիացի ֆուտբոլիստին նվազագույնը 5 մլն ֆունտով:
Հունվարին Մարուան Շամախը նույնպես ամենայն հավանակությամբ կլքի «Էմիրեյթսը»: Մարոկկացի հարձակվողի ծառայություններով հետաքրքված է նրա նախկին ակումբը` «Բորդոն»: The Sun