«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Հալլ Սիթիի» հարձակվող Շեյն Լոնգին գնելու մասին: 27-ամյա ֆուտբոլիստի համար «սրբերը» վճարել են 12 մլն ֆունտ:
Չնայած որ Լոնգը «Հալլ» տեղափոխվեց անցած ձմռանը, իռլանդացին ընդունեց «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի առաջարկը և տեղափոխվեց «Սեյնտ Մերի»: Լոնգը չորս տարվա պայմանագիր է ստորագրել իր նոր ակումբի հետ:
-«Սաութմեհմպտոնը» ամենաժամանակակից ֆուտբոլային բրենդ է, որին հաճելի է հետևել: Կարծում եմ՝ նրանց խաղը հեշտությամբ կտրվի ինձ,- ասել է Լոնգը: