• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» պատրաստ է ձմռանը վաճառել Լամբերտին

Ռիկի Լամբերտ«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել անգլիացի հարձակվող Ռիկի Լամբերտին:

Անցած մրցաշրջանում 32-ամյա Լամբերտը դարձավ Պրեմիեր Լիգայի շրջանակներում անգլիացի լավագույն ռմբարկուն: Ակումբում հաջող ելույթների շնորհիվ Լամբերտը հրավիրվեց ազգային հավաքական, որտեղ արդեն մեկ գոլ է խփել:

Սակայն, ինչպես հայտնում է Goal-ը, Պոչետինոն պատրաստ է հրաժեշտ տալ հարձակվողին` տակտիկական նկատառումներից ելնելով: Մարզչի կարծիքով, Լամբերտն աչքի չի ընկնում շարժունակությամբ և չի կարող իր խաղային համակարգին հարմարվել:

Մաուրիսյոն հիմնական շեշտը դնելու է թիմի նորեկ Պաբլո Օսվալդոյի վրա, ով այս ամառ «Ռոմայից» է տեղափոխվել «Սեյնթ Մերիս»:

Ավելացնենք, որ Լամբերտի համար հավանական տարբերակ կարող է լինել «Վեստ Հեմը», որն Էնդի Քերոլի վնասվածքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում:

Հետաքրքիր փաստեր