• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեզար Ասպիլիկուետան պաշտպանել է Ռաֆայել Բենիտեսին

Սեզար Ասպիլիկուետա և Ռաֆայել Բենիտես«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան աջակցել է իր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին և հայտնել, որ վերջինս ամբողջ ուժով աշխատում է՝ չնայած երկրպագուների դիմադրությանը:

-Ռաֆայելը հենց սկզբից աշխատում է հսկայական ոգևորությամբ և ցանկությամբ՝ հասնելու անհրաժեշտ արդյունքներին: Հետևաբար, մենք կենտրոնացել ենք հենց դրա վրա:

Իհարկե, շատ ավելի հեշտ է, երբ բոլորը ձգտում են շարժվել մեկ ուղղությամբ, սակայն կյանքում այսպես չի լինում: Չէ՞ որ գոյություն ունեն այդքան շատ կարծիքներ: Ցանկացած իրավիճակում կան մարդիկ, որոնք մյուսներից ավելի երջանիկ են: Ամեն ինչ կախված է այն բանից՝ արդյոք հարգում ես մյուսի դիրքորոշումը:

Չգիտենք, թե ամռանն ինչ որոշում կկայացնի ակումբը: Հենց հիմա մենք աշխատում ենք Բենիտեսի հետ և կետրոնացել ենք դրա վրա: Յուրաքանչյուր օր նա ինչ-որ բաներ փոխում է, բարելավում է իմ խաղը: Մենք միասին դիտում ենք տեսանյութը: Նա սիրում է ֆուտբոլը և ձգտում է կատարելության,- հայտնել է Սեզարը: The Independent

Հետաքրքիր փաստեր