Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ ամբողջովին նվիրվել է «Չելսիին», սակայն «Արսենալն» ընդմիշտ կմնա իր սրտում:
Ինչպես գիտենք, այս ամռանը «Արսենալը» հրաժարվեց վերադարձնել Ֆաբրեգասին, չնայած 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Բարսելոնայից» գնելու աաջնահերթ իրավունք ուներ: Արդյունքում Սեսկը միացավ «Չելսիին»:
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում իսպանացին փայլուն խաղ է ցուցադրում՝ իր հաշվին գրանցելով արդեն չորս գոլային փոխանցում: Սակայն Ֆաբրեգասը չի մոռացել իր անցյալը:
-Երբ ես «Չելսի» տեղափոխվելու որոշում ընդունեցի, չէի մտածում «Արսենալի» դեմ խաղերի մասին: Ես ընդմիշտ կմնամ «զինագործ», և «Էմիրեյթս» վերադառնալը հատուկ պահ կլինի ինձ համար:
Ես վստահ եմ, որ «Արսենալի» երկրպագուներն ինձ ջերմ կընդունեն: Վստահ եմ, որ նրանք ինձ հասկանում են,- ասել է Ֆաբրեգասը: