• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը չի ցանկանում վաճառել Նանիին

Սէր Ալեքս Ֆերգյուսոն և Նանի«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ այս ամռանը չի պատրաստվում բաժանվել վինգեր Նանիից:

Ընթացիկ մրցաշրջանը շատ անհաջող է ընթանում պորտուգալացու համար: Նա անվերջ վնասվածքներ էր ստանում: Բացի այդ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ պատասխան խաղում ֆուտբոլիստը հեռացվեց դաշտից, որն էլ ազդեց խաղի ելքի վրա: Այդ իսկ պատճառով մամուլում ակտիվ քննարկվում է, որ Նանին հնարավոր է հեռանա «Օլդ Թրաֆորդից»:

Մինչդեռ Սէր Ալեքսն ակնարկել է, որ հույսը դնում է 26-ամյա վինգերի վրա:

-Մենք ոչ մի խաղացողի վաճառելու անհրաժեշտություն չունենք: Մենք նման ծրագրեր չունենք: Դա փաստ է,- հայտնել է մասնագետը «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Ավելացնենք, որ անցած ամռանը Նանին մոտ էր «Զենիթ» տեղափոխվելուն: Այս պահին պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվում է «Յուվենտուսը»: