• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը ցանկանում է գերազանցել «Չելսիի» ռեկորդը

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան խոստովանել է, որ մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է նոր ռեկորդ սահմանել Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում վաստակած միավորներով: Ներկայիս ռեկորդը պատկանում է «Չելսիին»:

2004/05 մրցաշրջանում «Չելսին», որն այդ ժամանակ գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն, հավաքեց 95 միավոր: «Յունայթեդն» այս պահին ունի 80 միավոր և դեռ 6 հանդիպում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Որպեսզի հասնեն «Չելսիի» ռեկորդին, Սէր Ալեքսի սաներն առնվազն հինգ հաղթանակ պետք է տոնեն:

-Սէր Ալեքսը բնավորությամբ հաղթող է: Նա մեր առջև դրել է առաջադրանք՝ հաղթել բոլոր վեց հանդիպումներում էլ: Նա ասել է մեզ չմտածել տիտղոսի մասին, այլ կենտրոնանալ վերջին խաղերի վրա:

Մենք դեռ հնարավորություն ունենք գերազանցելու այս ռեկորդը: Ահա թե ինչ է ուզում մարզիչը: Նա հույս ունի՝ հաղթելու յուրաքանչյուր խաղում: Իհարկե, մեզ համար հեշտ չի լինելու, սակայն հենց այսպիսի ճանապարհով է ցանկանում գնալ Սէր Ալեքսը,- հայտնել է Էվրան: Manchster Evening News

Հետաքրքիր փաստեր