«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ հույս ունի նվաճել Անգլիայի գավաթը:
«Կարմիր սատանաները» վերջին անգամ այս առաջնությունում հաղթել են 2004 թվականին: Թիմի միայն մի քանի խաղացողներ` Ռայան Գիգգսը, Փոլ Սքոուլզը, Դարրեն Ֆլետչերը և Ռոբին վան Պերսին («Արսենալի» կազմում) գիտեն այս տիտղոսի նշանակությունը:
Այսօր` Անգլիայի գավաթի 3-րդ փուլում, «Օլդ Թրաֆորդում» Սէր Ալեքսի թիմը խաղալու է «Վեստ Հեմի» հետ: Հաղթելու դեպքում «մանկունյանցիները» տանը կխաղան «Ֆուլհեմի» հետ:
-Ուզում ենք հաղթել Անգլիայի գավաթը: Ցանկանում ենք օգտագործել այս հնարավորությունը:
Այսօր երեկոյան խաղալու ենք մեր դաշտում, և այս փաստը պետք է օգտագործենք մեր օգտին: Եթե շարունակենք խաղալ այս առաջնությունում, ապա մեզ սպասվում է ևս մեկ տնային հանդիպում: Այսպիսով, մենք ունենք բոլոր հնարավորությունները հաղթանակ տոնելու համար,- հայտնել է Սէր Ալեքսը: MUTV