• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Ռայան Գիգգսն արժանի էր նոր պայմանագրի»

Սէր Ալեքս և Ռայան Գիգգս«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Ռայան Գիգգսի պայմանագիրը երկարաձգելու մասին: 39-ամյա վետերանը նոր մեկամյա պայմանագիր է կնքել «մանկունյանցիների» հետ:

-Ի՞նչ կարող եմ ասել Ռայան Գիգգսի մասին, որ դեռ չի ասվել: Նա հիանալի խաղացող է և անհավատալի մարդ: Ռայանն օրինակ է բոլորիս համար այն առումով, թե ինչպես է հետևում իրեն և պահում մարզավիճակը:

Գիգգսը կկարողանա մասնակցել «Նորվիչի» հետ խաղին, ինչպես նաև «Ռեալի» հետ հանդիպմանը: Այնպես որ առաջիկա շաբաթ նա իր կարիերայի 1000-րդ հանդիպումը կանցկացնի: Սա իհարկե ֆենոմենալ է: Ժամանակակից ֆուտբոլում սա յուրահատուկ դեպք է, վստահ չեմ, որ ուրիշ մեկն էլ կկարողանա նման արդյունքի հասնել:

Մեր բախտը շատ է բերել, որ ունենք խաղացողներ, որոնք արդեն երկար ժամանակ է հանդես են գալիս այստեղ: Սա անսովոր է ժամանակակից ֆուտբոլի համար:

Ռայանն արժանի էր, որ երկարաձգեինք պայմանագիրը: Նա վերջին մի քանի տարիներին չի կորցրել նախկին մարզավիճակը: Իր խաղում դեռ նկատվում է երիտասարդական ինչ-որ մի բան, նա հավասարակշռված ֆուտբոլ է ցուցադրում, նա առաջվա պես կարող է փոխել տեմպը:

Գիգգսը պահպանում է լավ ֆիզիկական վիճակը և դեռ գոլեր է խփում: Նա իսկապես դրան արժանի էր,- ասել է Սէր Ալեքսը:

Հետաքրքիր փաստեր