«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը հայտնել է, որ չնայած մեծ մրցակցությանը, պատրաստ է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Այս ամառ «Տոտտենհեմի» շարքերը համալրեցին Նասեր Շադլին, Քրիստիան Էրիկսենը, Պաուլինյոն և Էրիկ Լամելան: Այս բոլոր ֆուտբոլիստները կարող են մրցակից լինել Սիգուրդսոնի համար: Սակայն 23-ամյա իսլանդացին ոչինչից չի վախենում:
-Մենք շատ ֆուտբոլիստների ենք հրավիրել և այժմ մեծ թիմ ունենք: Շատ ֆուտբոլիստներ են մեզ միացել, և դա միայն լավ է: Մենք ուժեղ թիմ ունենք և կարող ենք ցանկացած մրցաշարում առաջ գնալ:
Ես գիտեմ, որ մրցակցությունը մեծ է լինելու և ես պատրաստ եմ դրան,- ասել է Սիգուրդսոնը: Sky Sports