• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» հատուկ է ուշացնում Պելեգրինիի նշանակումը

Մանուել ՊելեգրինիԻնչպես հայտնում է Daily Mirror-ը, «Մանչեսթեր Սիթին» հատուկ է հետաձգում գլխավոր մարզչի պաշտոնում Մանուել Պելեգրինիի նշանակումը, որպեսզի խնայի 3.2մլն ֆունտ:

Որոշ տեղեկությունների համաձայն, «Մալագան», որն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, արդեն 2 ամիս է աշխատավարձ չի վճարում չիլիացի մասնագետին: Եթե սա ևս մեկ ամիս շարունակվի, ապա ցանկացած ակումբ կարող է ձեռք բերել Պելեգրինիին առանց որևէ փոխհատուցման:

Այսպիսով, «քաղաքայինները», ովքեր վերջերս 7մլն ֆունտ վճարեցին իրենց նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիին, կարող են խուսափել լրացուցիչ 3.2մլն ֆունտ ծախսելուց, քանի որ «Մալագան» վաղաժամ խախտել է Պելեգրինիի հետ պայմանագիրը:

 Չնայած այս ձգձգմանը, 59-ամյա Մանուելը նոր մրցաշրջանի հետ կապված պլանների քննարկման համար արդեն հանդիպել է «Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոյի և սպորտային տնօրեն Չիկի Բիգիրիստայնի հետ:  Պելեգրինին «քաղաքայինների» գլխավոր մարզիչ կնշանակվի հուլիսի 1-ին:

Հավելենք, որ ֆուտբոլիստներին աշխատավարձեր չվճարելու և որոշ պարտականություններ խախտելու համար «Մալագան» վերջերս հեռացվել էր Եվրոպա Լիգայի հաջորդ մրցաշրջանի մասնակցությունից: