• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» հետաձգում է Դե Բրույնեի հետ բանակցությունները

«Մանչեսթեր Սիթին» կհետաձգի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները Քևին Դե Բրույնեի հետ, քանի դեռ բելգիացի կիսապաշտպանը լիովին չի ապաքինվել:

Հունիսին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Սիթիի» հաղթանակի առաջին խաղակեսում փոխարինվելով՝ Դե Բրույնեն իր նոր մրցաշրջանը սկսեց վնասվածքով Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Բերնլիի» դեմ խաղում։

Քևինը ստիպված եղավ վիրահատության ենթարկել ազդրի մկանը և սպասվում է, որ Նոր տարուց հետո կկարողանա վերադառնալ ֆուտբոլային խաղադաշտ։

Քանի դեռ Դե Բրույնեն չի ապաքինվել, «Սիթին» չի սկսի բանակցությունները 32 ամյա բելգիացու հետ նոր պայմանագրի շուրջ, պնդում է Daily Star-ը։ Էթիհադը ներկայացնող ակումբի ղեկավարները ցանկանում են հստակ հասկանալ, թե ինչ վիճակում է վետերանը:

Դե Բրույնեի՝ շաբաթական 375,000 ֆունտ ստերլինգով գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը, ինչը նշանակում է, որ Քևինը կարող է մոտենալ հաջորդ մրցաշրջանին, երբ պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 12 ամիս, ինչը կարող է հետաքրքրություն առաջացնել արտասահմանյան ակումբների մոտ:

Օրերս «Սիթին» նոր պայմանագիր ստորագրեց 33 ամյա պաշտպան Քայլ Ուոլկերի հետ, և դա ցույց է տալիս, որ «քաղաքացիները» չեն վախենում վետերաններին երկարաժամկետ պայմանագրերով պարգևատրել, եթե նրանք վստահ են, որ նրանք դեռ կարող են օգտակար լինել ակումբի համար։

Հետաքրքիր փաստեր