• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» Մանչինիին գումար չի տրամադրում ձմեռային տրանսֆերային պատուհանի համար

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի մասնակցելու ձմեռային տրանսֆերային պատուհանին: Ակումբի ղեկավարությունը որոշել է Մանչինիին գումար չտրամադրել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:

«Սիթիի» միակ խոշոր գնումը լինելու` «Մալագայի» 20-ամյա ֆուտբոլիստ Իսկոն, որի համար ակումբը կվճարի ավելի քան 17.5 մլն ֆունտ: Սակայն այդ գումարի մի մասը Մանչինին պետք է ստանա` որոշ խաղացողների վաճառելով:

Ինչպես տեղեկացնում է Goal պարբերականը, «քաղաքայինների» ղեկավարությունը կորցրել է վստահությունը Մանչինիի նկատմամբ: Թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, իսկ Պրեմիեր Լիգայում հետ են մնում առաջատար «Յունայթեդից» արդեն 7 միավորով:

Ակումբի ղեկավարությունն ու հենց խաղացողները դժգոհ են Մանչինիի տակտիկական նորամուծություններից: Իտալացի մասնագետի ապագան կախված է այն բանից, թե ինչպես թիմը կավարտի ընթացիկ մրցաշրջանը:

Հետաքրքիր փաստեր