• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» նոր պայմանագիր է առաջարկել Քայլ Ուոլկերին

«Մանչեսթեր Սիթին» բարելավել է իր առաջարկը աջ պաշտպան Քայլ Ուոլկերի հետ նոր պայմանագրում:

«Սիթին» հունիսին ներկայացրել է Ուոլկերին համագործակցությունը երկարաձգելու առաջին առաջարկը, սակայն Քայլը չի ​​ընդունել այն՝ նախընտրելով բանակցությունների մեջ մտնել «Բավարիայի» հետ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, չնայած  նրան, որ «Սիթիի» առաջին առաջարկն արդեն ֆինանսապես գերազանցում էր «Բավարիային», սակայն «քաղաքայինները» այժմ 33 ամյա անգլիացի ֆուտբոլիստին ավելի լավ առաջարկ են ներկայացրել:

Ինքը՝ Ուոլկերը, պատրաստ է տեղափոխվել «Բավարիա», քանի որ հիասթափված է «Սիթիում» 2022/23 մրցաշրջանում խաղային րոպեների քանակից։ Քայլը հատկապես վրդովված էր Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ինտերի» դեմ «Սիթիի» մեկնարկային կազմի մեջ չընդգրկվելուց:

Սակայն «Բավարիայի» և «Սիթիի» միջև բանակցությունները շատ ավելի քիչ արդյունավետ ստացվեցին։ Երկու ակումբները չեն կարողանում համաձայնության գալ «Տոտտենհեմի» նախկին պաշտպանի արժեքի շուրջ։

Մյունխենցիները հիասթափված են բանակցությունների ընթացքից և ավելի ու ավելի են վախենում, որ Ուոլկերը կմնա «Սիթիում», հատկապես նոր պայմանագրի բարելավված առաջարկից հետո:

Հետաքրքիր փաստեր