• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» Տևեսի ապագան կքննարկի մրցաշրջանի ավարտից հետո

Կառլոս Տևես«Մանչեսթեր Սիթիի» տնօրեններից Բրայան Մարվուդը, հայտնել է, որ Կարլոս Տևեսի ապագան ակումբում կորոշվի մրցաշրջանի ավարտից հետո:

29-ամյա արգենտինացու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին: «Քաղաքայինները» չեն թաքցնում, որ ցանկանում են երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, որը վերջին ժամանակներս հիանալի մարզավիճակ է ձեռք բերել:

Սակայն «Սիթին» վստահ չէ, որ Կարլոսը կցանկանա մնալ Անգլիայում, քանի որ նա ցանկություն ունի՝ վերադառնալու Արգենտինա:

-Բոլորը գիտեն, որ Կարլոսը պայմանագրով ունի ընդամենը մեկ տարի, սակայն նա ֆանտաստիկ է գործում «Մանչեսթեր Սիթիում»: Նայեք նրա արդյունավետությանը, աշխատասիրությանը, էներգիային:

Կարծում եմ, որ հիմա նա լավ վայրում է: Ռոբերտո Մանչինին արդեն հարց է բարձրացրել նրա հետ պայմանագիրը երկարացնելու մասին, և ամռանը մենք կշարունակենք երկխոսությունը:

Ոչ մի առաջարկություն չունենք, և Կարլոսը երջանիկ է ակումբում: Բանակցությունները կկայանան մրցաշրջանի ավարտից հետո,- հայտնել է Մարվուդը: Daily Star

Հետաքրքիր փաստեր