• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սիմեոնե. «Այժմ ֆավորիտը «Չելսին» է»

Դիեգո Սիմեոնե«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ Մադրիդում կայացած գոլազուրկ ոչ ոքին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ընդհանուր դիմակայությունում ֆավորիտ է դարձնում «Չելսիին»:

«Վինսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած այդ խաղում Սիմեոնեի սաները տիրում էին նախաձեռնությանը, սակայն գրոհների ժամանակ բավական պարզ էին գործում, ինչն էլ խնդիր չէր ստեղծում «Չելսիի» պաշտպանության համար:

Ոչ Պետր Չեխը, ով փոխարինվեց 18-րդ րոպեին, և ոչ էլ Մարկ Շվարցերն առանձնապես դժվար սեյվեր չկատարեցին: «Ատլետիկոն» չկարողացավ տնային խաղից առավելագույնը ստանալ և նրանց մարզչի կարծիքով, եզրափակչի ուղեգրի համար ֆավորիտը «Չելսին» է:

-Շատ ծանր խաղ էր: Մենք չկարողացանք գոլ խփել, որը մեզ թույլ կտար հաղթել: Այս արդյունքն առավելություն է տալիս «Չելսիին», սակայն եզրափակիչ դուրս կգա այն թիմը, որը կհաղթի,- ասել է Սիմեոնեն: Sky Sports

Հետաքրքիր փաստեր