• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սմոլլինգ. «Սէր Ալեքսը ցանկանում է միանգամից երեք տիտղոս նվաճել ընթացիկ մրցաշրջանում»

Քրիս Սմոլլինգ«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլլինգը խոստովանել է, որ իրենց գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հույս ունի միանգամից երեք տիտղոս նվաճել ընթացիկ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Յունայթեդը» միակ անգլիական ակումբն է, որ մեկ մրցաշրջանի ընթացքում նվաճել է միանգամից երեք տիտղոս: 1998/1999 մրցաշրջանում «կարմիր սատանաները» հաղթեցին Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան:

Այս պահին Սէր Ալեքսի թիմը շարունակում է հանդես գալ այս երեք առաջնություններում: Ավելին, Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «մանկունյանցիներն» առաջ են անցել իրենց հիմնական մրցակից «Մանչեսթեր Սիթիից» արդեն 12 միավորով:

-Ֆերգյուսոնը ընդգծել է, որ ցանկանում է մինչև վերջ գնալ այս երեք առաջնություններում,- հայտնել է Սմոլլինգը:

Բացի այդ Քրիսը պատմել է լրագրողներին, որ զարմացած է, որ «Յունայթեդն» արդեն երկար ժամանակ չի հաղթում Անգլիայի գավաթը:

-Սա մեծ առաջնություն է, որին յուրաքանչյուրս անհամբերությամբ ենք սպասում: Երրորդ փուլի «Վեստ Հեմի» դեմ խաղից առաջ մարզիչն ընդգծեց, թե մենք ինչքան ենք ցանկանում հաղթել այս առաջնությունում: Թիմում շատ տղաներ կան, որոնք չեն հաղթել այն, չնայած երկար ժամանակ է խաղում են այստեղ,- ավելացրել է ֆուտբոլիստը: