• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սոնը բացատրել է, թե ինչո՞ւ է հրաժարվել Սաուդյան Արաբիայում խաղալու առաջարկից

«Տոտտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը բացատրել է, թե ինչո՞ւ է հրաժարվել Սաուդյան Արաբիա մեկնելուց:

Այս ամառվա սկզբին հաղորդվում էր, որ «Ալ Իթիհադը» Սոնին առաջարկում է տարեկան 25 մլն ֆունտ ստերլինգ  աշխատավարձով պայմանագիր:

Այնուամենայնիվ, 31 ամյա հարավկորեացին նախընտրում է խաղալ Պրեմիեր լիգայում և չի ցանկանում հեռանալ «Տոտտենհեմից» նման վատ մրցաշրջանից հետո։

«Հավանաբար, եթե ես ցանկանայի խաղալ այնտեղ, ես արդեն այնտեղ կլինեի, ոչ թե այստեղ»:

«Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, այո՛ գումարը նույնպես կարևոր է: Իմ երազանքը Պրեմիեր լիգայում խաղալն է, և ես դեռ շատ բան ունեմ այստեղ անելու: Անհամբեր սպասում եմ այս մրցաշրջանին, հատկապես նախորդ մրցաշրջանից հետո, երբ ֆիզիկական խնդիրներ ունեյի»:

«Դա այն Սոնը չէր, որին ես ճանաչում եմ: Այս մրցաշրջանում ես ուզում եմ ցույց տալ այն Սոնին, որին մենք բոլորս գիտենք: Ես ուզում եմ դա ապացուցել ինքս ինձ և շնորհակալություն հայտնել այն ակումբին, որի գույները ես այսքան ժամանակ պաշտպանում եմ»:

«Այս պահին շատ մարդիկ են գնում Սաուդյան Արաբիա, և դա շատ, շատ հետաքրքիր է թվում, բայց իմ երազանքն է խաղալ Պրեմիեր լիգայում, և ես անհամբեր սպասում եմ այս մրցաշրջանի մեկնարկին», – Սոնի խոսքերն է մեջբերում Daily Star-ը։

Հետաքրքիր փաստեր