• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը Իվանովիչի թևը կծելու համար ներողություն է խնդրել (տեսանյութ)

Սուարես Իվանովիչ«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը երեկ կայացած խաղում Իվանովիչի թևը կծելու համար ներողություն է խնդրել «Չելսիի» պաշտպանից և իր արարքը համարել է «աններելի»:

Հենց Սուարեսը ավելացված ժամանակի վերջին րոպեին խփեց իր թիմի երկրորդ գնդակը՝ «կարմիրներին» փրկելով պարտությունից: Սակայն ուրուգվայցին կարող էր չխաղալ մինչև խաղի վերջ, եթե գլխավոր մրցավար Քևին Ֆրենդն այդ դրվագի համար տուգանային նշանակեր:

Այժմ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան սպասում է Ֆրենդի հաշվետվությանը, որպեսզի որոոշում կայացնի: Միաժամանակ Լուիսը ընդունել է, որ անցել է սահմանը:

-Ես աններելի արարք գործեցի «Չելսիի» հետ խաղում: Ես ներողություն եմ խնդրում և փորձում եմ կապնվել Իվանովիչի հետ անձամբ խոսելու համար: Ես ներողություն եմ խնդրում նաև մարզչից և խաղընկերներիցս,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրուցում ասել է Սուարեսը:

Քիչ հետո Լուիսը հայտնել է, որ իրեն հաջողվել է կապնվել մրցակցի պաշտպանի հետ, ով չի պատրաստվում հանդես գալ մեղադրանքով:

-Հենց նոր ես հեռախոսով խոսեցի Իվանովիչի հետ և կարողացա իրենից ներողություն խնդրել: Շնորհակալ եմ, որ նա ընդունեց,- թվիթերյան իր էջում գրել է Լուիսը: