• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը խոստացել է մնալ «Լիվերպուլում» ևս մի քանի տարի

Լուիս Սուարես«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հանդիպել է հարձակվող Լուիս Սուարեսի գործակալի հետ և երաշխիքներ ստացել, որ ֆուտբոլիստը կմնա «Էնֆիլդում»՝ անկախ մրցաշրջանի արդյունքից:

Ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2018 թվականին: Մամուլում անընդհատ խոսվում է այն մասին, որ Սուարեսը հնարավոր է տեղափոխվի ավելի ուժեղ մի ակումբ, օրինակ «Բավարիա»: Գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:

Այնուամենայնիվ, Ռոջերսը վստահ է, որ Լուիսը հավատարիմ կմնա «մերսիսայդցիներին»:

-Այս պահին, այո, ես վստահ եմ, որ նա կմնա:

Լուիսը հիանալի է գործում ընթացիկ մրցարջանում, սակայն ոչ մի նշան չկա, որ կստիպեր ինձ մտածել նրա հնարավոր հեռանալու մասին: Մենք հիանալի զրույց ենք ունեցել նրա գործակալի հետ մի քանի շաբաթ առաջ: Գործակալն ասաց, որ Լուիսը երջանիկ է այստեղ և ծրագրում է օգնել թիմին՝ հասնելու առաջընթացի առաջիկա մի քանի տարիների ընթացքում,- հայտնել է Ռոջերսը: The Guardian

Հետաքրքիր փաստեր