«Արսենալը» «Սուոնսիի» հարձակվող Միչուին գնելու համար ստիպված կլինի ուելսյան ակումբին վճարել ոչ պակաս, քան 25 մլն ֆունտ:
The Independent-ի հաղորդմամբ, հենց այդքան գումար են «կարապները» պահանջում 27-ամյա իսպանացու տրանսֆերային իրավունքները «զինագործներին» վաճարելու համար:
Մինչ այս «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել էր, որ Միչուի համար արված ցանկացած առաջարկ իրենք կմերժեն, սակայն այժմ հայտնի է դառնում, որ պահանջված գումարի դեպքում նրանք պատրաստ են բաց թողնել իրենց ռմբարկուին:
Նշենք, որ իսպանացի հարձակվողի պայմանագիրն ուելսյան ակումբի հետ լրանում է 2016թ-ին: