• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» Լուկակուին հրապուրում է Եվրոպա Լիգայով

Ռոմելու ԼուկակուՀաջորդ մրցաշրջանում «Սուոնսին» ցանկանում է վարձակալել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Լուկակուն հաջող հանդես է գալիս «Վեստ Բրոմվիչում», որի կազմում արդեն 13 գոլի հեղինակ է դարձել: «Վեստ Բրոմվիչը» ցանկանում է երկարաձգել վարձակալությունը: Մինչդեռ Ռոմելուն արդեն հայտնել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել այնպիսի ակումբում, որը հանդես է գալիս եվրոգավաթներում:

Ինչպես հայտնի է, «Սուոնսին», հաղթելով Լիգայի գավաթում, Եվրոպա Լիգայի ուղեգիր է նվաճել: Հենց սրանով էլ ակումբը ցանկանում է հրապուրել Լուկակուին:

Ավելացնենք, որ Ռոմելուի օգնությամբ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը ցանկանում է հանել լարվածությունը նոմինալ կիսապաշտպան Միչուի վրայից: Վերջինս կանոնավոր հանդես է գալիս հարձակման գծում:

Հետաքրքիր փաստեր