«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Վիլյառեալի» կիսապաշտպան Ջոնաթան դե Գուզմանի վարձակալության ժամկետը 1 տարով երկարաձգելու մասին:
Դե Գուզմանը հաջող անցկացրեց Անգլիայում իր առաջին մրցաշրջանը: Նրա օգնությամբ «կարապները» բարձր հորիզոնական զբաղեցրին Պրեմիեր Լիգայում և նվաճեցին Լիգայի գավաթը:
Բացի այդ, Ջոնաթանն իր խաղով արժանացավ Հոլանդիայի ազգային հավաքականի հրավերին: 25-ամյա կիսապաշտպանը չի թաքցրել իր ցանկությունը՝ մնալ «Լիբերթիում», և այսօր այդ երազանքն իրականացավ:
-Մենք շատ լավ խաղեր ենք ունեցել: Մենք լավ ֆուտբոլ ենք խաղում և ինձ համար հաճելի է հանդես գալ մի թիմում, որտեղ շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները,- ասել է դե Գուզմանը: