Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի վերջին խաղը կայացավ Ուելսի «Լիբերթի» մարզադաշտում, ուր «Սուոնսի Սիթին» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Անակնկալներով հարուստ այս տուրում պարտություն կրեցին նաև «կարմիր սատանաները»։ Գարի Մոնկի սաները կամային հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Խուան Մատան։ Երկրորդ խաղակեսում նախ Անդրե Այուն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հետո Բաֆետիմբի Գոմիսը խփեց իր թիմի հաղթական գնդակը։
Այս հաղթանակից հետո «կարապները»՝ վաստակած 8 միավորով բարձրացան 4-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մատա՝ 48ր, Այու՝ 61ր, Գոմիս՝ 66ր։