• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ստեֆան Յովետիչը համակրում է «Արսենալին»

Ստեֆան Յովետիչ«Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը հերթական անգամ խոսել է անգլիական ֆուտբոլի և մասնավորապես «Արսենալի» նկատմամբ ունեցած համակրանքի մասին:

Արդեն այսօր Յովետիչը Չեռնոգորիայի ազգային հավաքականի կազմում խաղալու է անգլիացիների դեմ: Մեծ է հավանականությունը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ստեֆանը կտեղափոխվի Պրեմիեր Լիգա: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»:

-Լսել եմ «Արսենալի» հետաքրքրության մասին: Դա մեծ հաճոյախոսություն է ինձ համար լինել նման մեծ ակումբի ուշադրության կենտրոնում: Երջանիկ եմ դրա համար:

Միշտ էլ հատուկ համակրանք եմ տածել «Արսենալի» նկատմամբ: Դա մեծ ակումբ է մեծ ավանդույթներով, լավագույններից մեկը Եվրոպայում:

Դժվար է փոխարինել վան Պերսիին, ով շատ գնդակներ է խփել: «Արսենալում» շատ են խաղացողները, որոնք այնքան գոլ չեն խփում, ինչքան որ վան Պերսին, սակայն որոնք նույնպես շատ լավն են: Նրանք առաջվա պես շատ ուժեղ թիմ ունեն:

Հաճախ եմ դիտում Պրեմիեր Լիգայի հանդիպումները հեռուստացույցով: Սա աշխարհի լավագույն առաջնություններից մեկն է, և նրանք ձգում են ինձ,- հայտնում է Յովետիչը: ESPN