• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սքոուլզը կարծում է, որ վան Պերսիի վնասվածքն օգտակար կլինի Խուան Մատայի համար

Խուան Մատա«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ Ռոբին վան Պերսիի վնասվածքը Խուան Մատային կօգնի ցույց տալ իր ողջ պոտենցիալը:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ծնկի վնասվածքի պատճառով հոլանդացի ռմբարկուն կարող է այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չգալ:

Այս պարագայում, Ռունին զրկվում է հարձակման գծում իր խաղընկերոջից, սակայն հիանալի հնարավորություն է ստեղծվում Խուան Մատայի համար, ով դեռևս ամբողջովին չի հարմարվել իր նոր թիմին: Սքոուլզի կարծիքով, դա օգտակար կլինի իսպանացու համար:

-Կարծում եմ՝ թիմային և կոլեկտիվ ֆուտբոլ խաղացող ակումբը պետք է շատ գոլեր խփի: Իհարկե, նախորդ մրցաշրջանում մեր հաղթանակի մեջ մեծ էր Ռոբինի ավանդը: Սակայն գոլային պահերի ստեղծման համար քեզ խաղընկերներ են պետք: Մեր ակումբը կարող է շատ գոլեր խփել: Կարծում եմ՝ վան Պերսիի վնասվածքը Խուան Մատայի համար լավ հնարավորություն կստեղծի խաղալ իր սիրած դիրքում,- ասել է Սքոուլզը: Goal

Հետաքրքիր փաստեր